ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիբանանը հայտնում է իսրայելական հրետակոծության պատճառով հսկայական կորուստների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործմամբ Լիբանանի տարածքի հրետակոծումը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա, RIA Novosti-ին ասել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աբաս ալ-Հաջ Հասանը՝ հավելելով, որ երկիրը հսկայական կորուստներ է կրում։

 

«Հոկտեմբերի 8-ից մինչեւ օրս Իսրայելը գազանաբար հարձակումներ է իրականացնում լիբանանյան տարածքի վրա՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆոր, որն ուղղակիորեն ազդում է Լիբանանի տնտեսության վրա... Կորուստները հսկայական են», - ասել է ալ-Հաջ Հասանը։

 

 

Լիբանանցի նախարարը նաեւ նշել է, որ իսրայելական հրետակոծության հետեւանքով երկիրը հարյուրավոր հեկտարներ բերրի հողեր է կորցրել։

 

«Հարավային Լիբանանի, ինչպես նաև Գազայի հատվածի դեմ Իսրայելի պատերազմն ու ագրեսիան ուղղակի հետևանքներ ունեն, և դրանց հետևանքներն արդեն սկսել են ի հայտ գալ... հարյուրավոր հեկտարների բերրի հողերի այրմամբ», - ավելացրել է ալ-Հաջ Հասանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular