ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնաժողովի նախագահը կվերընտրվի՞. Երեկ փակ հանդիպում է եղել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ փակ հանդիպում են ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուի հետ, որոնք մրցութային խորհրդի կողմից արդեն ընտրվել են, եւ որոնց առաջիկայում պետք է ԱԺ-ն ընտրի։

Հիշեցնենք․ ԿԿՀ խորհուրդը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Մրցույթում հաղթած թեկնածուներից մեկը հանձնաժողովի երկարամյա նախագահ Հայկուհի Հարությունյանն է, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին, երկրորդը` հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետյանը։

Ուշագրավ է, որ 2 թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 5 թեկնածու, սակայն 3-ն են գրանցվել, մյուս երկուսի տվյալները չեն համապատասխանել։ Երրորդ թեկնածուն եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ով մրցույթին չի ներկայացել՝ հիվանդության պատճառով, ուստի դուրս է մնացել պայքարից։

Չի բացառվում, որ Նալբանդյանի «հիվանդանալուն» նպաստել է բարձրացած աղմուկը, որ ԱԺ նախագահի խորհրդականի՝ հանձնաժողովի անդամ դառնալը շահերի բախում կարող է առաջացնել։

Առաջիկայում խորհրդարանը կընտրի հանձնաժողովի անդամներին, հետո արդեն հանձնաժողովն իր կազմից կընտրի նախագահին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular