ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ոստիկանությունը մի տոննա պայթուցիկով միկրոավտոբուս է հայտնաբերել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ոստիկանությունը Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայտնաբերել է մոտ մեկ տոննա պայթուցիկ նյութերով բեռնված միկրոավտոբուս, հայտնում է Hurriyet թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան: Միկրոավտոբուսի շուրջը ամբողջ տարածքը շղթայվել է, մոտակա տներից մարդկանց տարհանել են: Մասնագետները ապաակտիվացրել են պայթուցիկ նյութերը, իսկ ավտոբուսն էլ տեղափոխել ոստիկանության բաժանմունք՝ միջադեպի հետաքննության շրջանաակում: Տուժածների մասին տվյալներ չկան:

Ավելի վաղ Դիարբերքիրում մի քանի ամիս շարունակվել է Թուրքիայում արգելված «Քուրդիստանի Բանվորական կուսակցության» դեմ գործողությունը: Այդ ժամանակվանից ի վեր նահանգում բազմիցս պայթյուններ են եղել, որոնցից շատերի համար պատասխանատվությունը ստանձնել են քուրդ խռովարարները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular