ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ է կանգնած Հայաստանում հակասեմիտիզմի հրահրման հետևում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ վերջերս անհայտ անձինք բենզին են լցրել և այրել Երևանի սինագոգի դուռը, ինչպես նաև ավտոտնակի (երկաթե) դարպասը։ Իհարկե, լուրջ հետևանքներ չկան։ Ոչ մի հետք չի մնացել, որի վրա հույսը դրել էին այդ ակցիայի կազմակերպիչները կամ պատվիրատուները  և հույս ունեին թշնամություն սերմանել հայերի ու հրեաների միջև։

Հոգուն մեղք չանենք և ձոներ չհնչեցնենք հայերի և հրեաների դարավոր բարեկամության և փոխադարձ սիրո մասին։ Ընդհանրապես, այդ երկու ժողովուրդների մոտ միմյանց մասին պատկերացումներում շատ տարբեր բաներ կան՝ և՛ դրական, և՛ բացասական: Սակայն մի բան հաստատ է, կա փոխադարձ հարգանք հիմնված երկու ժողովուրդների երկարատև պատմության վրա, որոնք շատ առումներով նման են միմյանց։ Բայց հարցն այստեղ պատմությունը կամ նույնիսկ երկու ժողովուրդների հարաբերությունները չեն, այլ այն, թե կոնկրետ ի՞նչ պարզունակ ու հիմար ուժեր են փորձում սեպ խրել այդ հարաբերությունների մեջ։

Արդեն մեկուկես ամիս է, ինչ Telegram-ում գործում է մի ալիք, որն օգտագործում է վաղուց գործող հայկական մի կազմակերպության անվանումը։ Այդ հեռագրային ալիքն, իհարկե, քիչ բաժանորդներ և հետևորդներ ունի, քանի որ որևէ ընդհանուր բան չունի այդ կազմակերպության հետ։ Երիտասարդ ալիքն աշխատում է հետևյալ սխեմայով. ինչ-որ մեկը նկարահանում է իր մանր խուլիգանությունը երևանյան սինագոգի մոտ, վերբեռնում ալիք, և մի քանի ժամ անց այդ պատկերներն արդեն վերատպվում են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից «հակասեմիտիզմը Հայաստանում պիտակով»:

«Ո՞վ է կանգնած այս ալիքի հետևում» հարցը հռետորական է։ Քարոզչության անշնորհք ոճը, ալիքի հայերեն տեքստերում բազմաթիվ սխալները և հայկական ազգայնականության մասին ընդհանրապես սխալ պատկերացումն ուղղակիորեն մատնանշում են, որ դա «բազմամշակութային» Ադրբեջանն է: Միակ հարցը, որը դեռ պատասխան չունի, այն է, թե կոնկրետ ո՞վ է հիմար թռուցիկներ բաժանում, պատուհաններ կոտրում և հրկիզում սինագոգի դռները։ Այդ հարցի պատասխանը պետք է գտնեն ՀՀ իրավասու մարմինները։ Ի դեպ, խաբեբայի համար դա ավելի լավ կլինի։ Ի վերջո, այդ կազմակերպության իրական անդամները կարող են նրան գտնել իրավասու մարմիններից շուտ և հասկանալի բացատրել, որ նման գործողությունները չեն համապատասխանում հայ ժողովրդի շահերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular