ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փնթի քայլերի տրամաբանական հետևանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող փնթի ու անհեռատես արտաքին քաղաքականությունը ՀՀ համար իսկական պատուհաս է դարձել․ ինչու ՀՀ, քանի որ պետության կառավարումը զավթած խունտան ոչ մի քայլով չի նպաստում պետության բարորությանը, ավելին՝ նրանք ոչ մի կապ չունեն պետականության ու ազգային գիտակցության հետ։ Օրվա իշխանությունը չունի պետական օրակարգ, նրանք առաջնորդվում են՝ բացառապես սեփական իդեաներին տուրք տալով, և իրականացվող քաղաքականության հետևանքներն ու ռիսկերն ընդհանրապես չեն գնահատվում։ Ասվածի դասական օրինակը Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ՀԱՊԿ-ին ուղղված քաղաքական դրսևորումներն են, որոնք անուղղակիորեն հակառուսականության հերթական չափաբաժինն են։ 

Մասնավորապես, այսօրվա «ռասկլադով» ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ը լքելու վերջին տարիների դանդաղ, սակայն հետևողական քաղաքականությունը կարծես եզրափակիչ փուլ են մտցնում։ Ինչպես հայտնի է՝ օրերս Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցից պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք նիստին Փաշինյանը չի մասնակցի (հերթական անգամ)։

Ըստ էության, այս ամենը նորություն չէր, ավելին՝ բավական սպասելի քայլ էր, հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ են ՀՀ իշխանությունները դեռևս նախորդ տարվանից բոյկոտում ՀԱՊԿ-ի բոլոր առաջարկները, միջոցառումները, ՀԱՊԿ-ում պաշտոնների ստացումը և այլն։ Դրանից բացի մինսկյան պարբերականները գրում էին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Նշենք, որ ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին նոյեմբերի 20-ին հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Ինչ է ստացվում․ Նիկոլը հրապարակավ հայտարարում է, թե «ՀՀ-ն իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոփոխում», սակայն այսօր նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցում։ Դրանից բացի, օրերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել էր, թե Հայաստանը սկսած 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Արցախը ՀՀ սուվերեն մաս չէ, չեն կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք՝ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, և ՀՀ-ն օգնություն է խնդրել՝ չեն ստացել անհրաժեշտ օգնությունը ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար։

Այստեղ առանցքային է անել մի շարք անկյունքարային դիտարկում․ Հայաստան-ՀԱՊԿ օրեցօր վատթարացող այս իրավիճակը բնականաբար է՛լ ավելի է թուլացնում ՀՀ անվտանգությունը, որովհետև ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համար, եթե ՀՀ իշխանությունների ակնկալիքները չի բավարարել, ամեն դեպքում ունեցել է դերակատարություն ՀՀ անվտանգության համակարգում։

Ըստ էության, տեղեկությունը, որ Հայաստանը խնդրել է հանել օրակարգից ՀՀ-ին օգնելու փաթեթը՝ կանխատեսելի էր, ինչպես ՀԱՊԿ նիստին՝ Փաշինյանի չմասնակցելու և նման բոլոր որոշումները, սակայն զարմացնում է այն, որ մինչ այժմ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ՀԱՊԿ-ը լքելու հարց օրակարգում չունեն։ Եթե չկա նման հարց իրենց օրակարգում, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի աշխատում այդ կառույցում, չի փորձում թեկուզ ստանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ինչո՞ւ են բոլոր հարցերը վերածվում հրապարակային սկանդալների, դիվանագիտական փոխհրաձգության։ Թերևս հասկանալի է, որ Նիկոլի տերերը նրա «դեմ են տվել» ամեն կերպ լքել ՀԱՊԿ-ն, ավելին, դա ակնհայտ է բոլորի՝ ՀԱՊԿ ղեկավարության, անդամ երկրների և Մոսկվայի համար։

Դեպքերի ընթացքը հստակեցնում է, որ ՀԱՊԿ-ն լքելու որոշումը Փաշինյանի մոտ կա շատ վաղուց և այս հռետորաբանությամբ, թե օրակարգում չկա ՀԱՊԿ-ը լքելու հարց, մինչ այս պահը Հայաստանը փորձում է թաքցնել, որ որոշում եղել է վաղուց։ Պետք է փաստենք, որ իրականում ՀԱՊԿ-ն ունի թերություններ, և բոլորը դա հասկացել էին, ՀԱՊԿ-ն այս երկրների համար եղել է քաղաքական հովանի և ՌԴ հետ հարաբերությունները ռազմական ոլորտում փաթեթավորող կառույց։ Չմոռանանք, որ Հայաստանը տարիներ շարունակ ստացել է սպառազինություն ամենաարտոնյալ գներով և այլ արտոնություններ, դրա մասին կան արձանագրություններ ու համապատասխան փաստաթղթեր։ Ուղղակի այն ժամանակ ՀՀ ղեկավարությունը կարողանում էր պատշաճ ու ճշիտ դիրքորոշում, հռետորաբանություն կիրառել և իրեն հարմար օգուտներ քաղել, իսկ Նիկոլը՝ դասական «գոստրոլյորի» հոգեբանությամբ, ամեն ինչ շրջեց գլխիվայր։

Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամակցությունը, հայ-ռուսական դաշնակցությունը թույլ է տվել Հայաստանին անվտանգային հարցերին տալ քաղաքական լուծումներ, որից ՀՀ իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են՝ փոխարենը չունենալով սրան հավասար այլընտրանք։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular