ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քիմը հերքում ու արտասվում էր, բայց հանգստացավ, երբ տեսանյութը գումարի վերածվեց»․ նոր մանրամասներ Քարդաշյանի էրոտիկ տեսանյութի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10 տարի առաջ Vivid Entertainment-ը հրապարակել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի էրոտիկ բնույթի տեսանյութը։ Տեսանյութում ռեփեր Ռեյ Ջեյն ու Քիմն են։ Այդ ամենը նկարահանվել է Մեքսիկայում, երբ Քիմը 23-տարեկան էր։

PageSix.com-ը խոսել է այդ պատմությանը մասնակից մարդկանց հետ, որոնք փաստել են, որ Քիմն իր ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի հետ Ավստրալիայում էր, երբ տեսանյութը համացանցում տարածվել է:

In Touch Weekly ամսագրի նախկին խմբագիր Կևին Դիկսոնը PageSix.com-ի հետ զրույցում ասել է, որ Քիմն այդ շրջանում փորձել է ստիպել  ինքն իրեն գրել այդ մասին ու նրան մշտապես նոր պատմություններ է ուղարկել։ Այս ամենից հետո, Քիմը մեկ անգամ հայտնվել է Փերիս Հիլթոնի «The Simple Life» ռեալիթի շոուում, որից հետո In Touch Weekly-ն համաձայնել է տպագրել նրա պատմությունները։

«Մենք փորձում էինք համոզել նրան, որպեսզի Նիք Լաչեյի հետ հանդիպման գնա, որպեսզի հայտնի մեկի ընկերուհին դառնա։ Նրանք միասին ընթրիքի գնացին։ Ռեստորանի մոտ պետք է մեր պապարացիները լինեին, սակայն նրանք հայտնել էին նաև այլ պապարացիներին։ Դա իրական խառնաշփոթ էր»,- ասել է Դիկսոնը։

Քիմի փաստաբանը՝ Մարտի Սինգերը փորձում էր ստիպել PageSix.com-ին  դադարել պապարացիներին հայտնել Քիմի գտնվելու վայրը։ Երբ տեսանյութի մասին խոսակցությունները հանդարտվել են, ձայնագրություն է հայտնվել, որտեղ Քիմը խոսում է Փերիսի հետ ու արտասվում․ «Դա ես չեմ, ես չեմ․․․»,- ասում էր Քիմը։

«Նա ամն բան հերքում էր ու արտասվում»,- ասել է Դիկսոնը։

Քիմը փորձել է թույլ չտալ, որպեսզի տեսանյութը տարածվի, սակայն, ի վերջո վաճառել է այն Vivid Entertainment-ին։

«Նա իրոք մեզ է վաճառել նկարահանված նյութերը, որպեսզի մենք կարողանաք տարածել դրանք»,- ասել է Vivid Entertainment-ի հիմնադիր Սթիվեն Հիրշը՝ PageSix.com-ի հետ զրույցում։

Վաճառքի համար Քիմը ստացել է 5մլն դոլար, գումարի չափը չի քննարկվել։

«Երբ ես սկսեցի Քիմի հետ գումարի մասին խոսել, նա դադարեց արտասվել ու սկսեց ինձ հետ ավելի հաճախ շփվել»,- ավելացրել է Դիկսոնը:

«Kim Kardashian Superstar»-ը թողարկվել է 2007 թվականի մարտի 21-ին։ Դրանից հետո Քիմը միանգամից համաշխարհային ճանաչում է ունեցել։ Տեսանյութի վաճառքը նպաստել է իր ու Փերիս Հիլթոնի ընկերության ավարտին։ 2007-ի օգոստոսին Փերիսի «The Simple Life» ռեալիթի շոուն փակվել է, իսկ երկու շաբաթ հետո  MTV-ն սկսել է համագործակցել Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հետ։

Նշենք նաև, որ Քիմի էրոտիկ տեսանյութը դիտվել է 150մլն անգամ, իսկ վաճառքից ստացված գումարը կազմել է մոտավորապես 50մլն դոլար։

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular