ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Ռուսաստանի դեմ ավելի քան 17,5 հազար պատժամիջոց է սահմանել. ՌԴ ԱԳՆ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի շրջանակներում ավելի քան 17,5 հազար պատժամիջոց է սահմանել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի շրջանակներում հավաքական Արևմուտքը միակողմանի սահմանափակող միջոցներին հատուկ դեր է վերապահում։ Նրանց թիվն աննախադեպ է և արդեն գերազանցել է 17,5 հազարը»,- նշել է դիվանագետը։

Նա նաև հիշեցրել է նման արշավի նպատակները՝ խարխլել ռուսական տնտեսությունը, ստիպել քաղաքական ղեկավարությանը հրաժարվել արտաքին հարաբերություններում անկախ գծից և, առաջին հերթին, խափանել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ «Փորձառու դիտորդի համար ի սկզբանե պարզ էր, որ ոչինչ չի ստացվի այս ձեռնարկումից», - ավելացրեց Բիրիչևսկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular