ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, եւ թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու։ Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առեւտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:

Սակայն ուշագրավ է, որ մեզ տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացանք, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեւորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ մեր աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երեւանից են գնում Արցախ, ինչպես միշտ»։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular