ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալավերդին էլ զավթեցին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է` զբաղվեք Ալավերդու ՔՊ ավագանիով: Հրահանգը «կատարված է»։ Տեղեկացանք, որ վարչական լծակների միջոցով ՔՊ-ին հաջողվել է ինքնաբացարկի դիմում պարտադրել ՔՊ-ական ավագանու անդամ Մարգարիտա Աբգարյանին, ով թեեւ իշխող խմբակցությունից է, բայց անկախ հայացքներ ունի եւ դեմ էր Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին հեռացնելուն` իմպիչմենթ հայտարարելուն։

Մենք գրել էինք, որ Աբգարյանին մանդատից զրկելու առաքելությունը ստանձնել էր ձախողված քաղաքապետացու, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մայրը, ով Հունաստանում գտնվող Աբգարյանի անունից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ավագանուն:

Վերադառնալով Հայաստան՝ Աբգարյանը տեւական ժամանակ դիմադրել է, սակայն իշխանությունները բոլոր հնարավոր ճնշումները գործադրել են երիտասարդ կնոջ եւ նրա ընտանիքի նկատմամբ, եւ նա մանդատից հրաժարվել է՝ տեղը զիջելով երդվյալ ՔՊ-ականի: Այժմ ՔՊ-ն մարդագողության շնորհիվ մեկ մանդատի առավելություն ունի «Ապրելու երկրի» նկատմամբ եւ կարող է իմպիչմենթ հայտնել համայնքապետին:

Ալավերդու մեր աղբյուրներն ասում են, որ դա ռիսկային է լինելու իշխանությունների համար, քանի որ համայնքի ղեկավար Թամազյանը վայելում է բնակիչների աջակցությունը, եւ կարող է բողոքի ալիք բարձրանալ, ուստի հնարավոր է, որ իշխանությունը պլան Բ-ն իրագործի` Ալավերդիում նոր ընտրություններ անցկացնի, քանի որ սեպտեմբերից ի վեր համայնքում ավագանու նիստեր չեն կայանում:

Ճիշտ է` «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ն այստեղ մեծամասնություն են, բայց ՔՊ-ն «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովին է «գողացել» եւ թույլ չի տալիս, որ քվորում ապահովվի, եթե դա 3 ամիս ձգվի, կարող է ավագանին լուծարելու եւ նոր ընտրություններ նշանակելու հիմք դառնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular