Ուժի մեջ է մտել Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւժի մեջ է մտել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։
Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Պաղեստինյան անկլավում հակամարտող կողմերի միջեւ քառօրյա զինադադարի մասին համաձայնագիրը սկսել է ուժի մեջ մտնել տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին): Հեռուստաալիքը ուղիղ եթերով հեռարձակում է Գազայի հատվածի կադրերը, որտեղ առայժմ հանգիստ իրավիճակը պահպանվում է։