ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոնք են ձվարանների քաղցկեղի ամենատարածված ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ ԱՄՆ-ում քաղցկեղից մահացած կանանց շրջանում ձվարանների քաղցկեղը մահացությունների թվով զբաղեցնում է հինգերորդ տեղը: Սա կանանց վերարտադրողական համակարգի քաղցկեղն է:

 Այնուամենայնիվ՝ այս հիվանդությունից կարելի է ազատվել և վաղ փուլերում ախտորոշելու դեպքում ամբողջությամբ բուժվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձվարանների քաղցկեղի վաղ փուլերի ամենատարածված ախտանշանները:

Ձվարանների քաղցկեղի վաղ փուլերի հիմնական ախտանշանները

 Այս հիվանդության վաղ փուլերում սովորաբար ախտանշաններ չեն նկատվում և նույնիսկ ի հայտ գալու դեպքում մարդիկ հաճախ շփոթում են դրանք այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Ձվարանների քաղցկեղի վաղ ախտանշանների թվին են դասվում. 

·         որովայնային ուռուցքը կամ փորափքանքը, 

·         կոնքային ճնշումը կամ որովայնի ցավերը,

 ·         միզապարկի դժվարությամբ լցվելու կամ չափազանց արագ լցվելու զգացողությունը,

 ·         միզարձակության հետ կապված ախտանշաննեը (օրինակ՝ հաճախամիզությունը):

 Ձվարանի քաղցկեղի ավելի քիչ տարածված ախտանշաններից են.

·         հոգնածության զգացումը,

 ·         ստամոքսի խանգարումը, 

·         մեջքի ցավերը,

·         սեռական ակտի ժամանակ նկատվող ցավերը,

·         փորկապությունը,

·         դաշտանային ցիկլի խանգարումները: 

Այնուամենայնիվ՝ գիտնականները նշում են, որ ախտանշանների քանակն ու հաճախականությունը շատ ավելի կարևոր են, քան հենց ախտանշանները, երբ խոսքը քաղցկեղի վաղ ախտորոշման մասին է լինում: Օրինակ՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ եթե կնոջ մոտ մեկ ամսվա ընթացքում 12 անգամ նկատվում է այս ախտանշաններից մեկը կամ մի քանիսը, ապա նա պետք անմիջապես դիմի բժշկին: 

Ձվարանների կիստա

Ձվարանների կիստաները լցված են լինում հեղուկով, որը կարող է առաջանալ ձվարանի վրա: Այս կիստաները շատ տարածված են վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում, սակայն հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ դրանք կարող են պայմանավորված լինել ձվարանների քաղցկեղով: 

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշաններն են.

·         Կոնքի հատվածի ցավը,

 ·         Դաշտանից առաջ կամ հետո նկատվող ցավը,

 ·         Որովայնի հատվածում ճնշումը, փքվածությունը կամ ցավը, 

·         Մեջքի ստորին հատվածի և ազդրերի բութ ցավը,

 ·         Դժվարությունները՝ կապված միզապարկը դատարկելու հետ,

          Սեռական ակտի ժամանակ առաջացող ցավը 

·         Անոմալ արյունահոսությունը,

·         Սրտխառնոցն ու փսխումը: 

Այնուամենայնիվ՝ գիտնականները վստահեցնում են, որ ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում ախտորոշելու լավագույն տարբերակը պարբերաբար մասնագետի մոտ  բուժզննում անցնելն է:

 

Նյութի աղբյուրը՝ pinoyhealthguide.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular