ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին սովորության համաձայն՝ Ալիևը տնտեսական ֆորումի իր ելույթը նվիրեց Հայաստանի վրա հարձակումներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարված է Հայաստանով։ 

Բոլոր ելույթները, բոլոր հանդիպումները, բոլոր հարցազրույցները մշտապես հանգեցնում են Հայաստանի հետ վիրտուալ վեճի:

Այս անգամ էլ Բաքվում ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում, Ադրբեջանի ղեկավարը չկարողացավ զսպել իրեն և չխոսել այդ թեմայով։

«Աշխարհում կան բազմաթիվ անհաջող, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ և իրենց վերածել ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարևան Հայաստանն է։ Նման երկրները բառի իրական իմաստով անկախ կոչել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է։ Իսկ SPECA-ի անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին և ներքին քաղաքականություն»,- ասել է Ալիևը։

Եվ նա շատ նմանվեց Գավրիլինին՝ «12 աթոռի» կերպարին։ «Ընդունելությունից ոգևորված Գավրիլինը, առանց հասկանալու, թե ինչու, հանկարծ սկսեց խոսել միջազգային իրավիճակի մասին։ Նա մի քանի անգամ փորձեց իր զեկույցն ուղղել տրամվայի ռելսերի երկայնքով, բայց սարսափով նկատեց, որ չի կարող դա անել։ Խոսքն ինքնին, հակառակ բանախոսի կամքին, ինչ-որ տեղ միջազգային էր ստացվում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular