ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Դավիթ Բաբայանին մեքենայով ուղեկցել Շուշի․ ի՞նչ է ասել Շահրամանյանը Քննիչ հանձնաժողովում (video)

ՎԻԴԵՈ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում էր։ Նա մասնակցում էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որը դռնփակ էր։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե Շահրամանյանին հարցեր է ուղղել.

«Այ, հիմա ես հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանն ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով։ Ինձ համար բացահայտվել են իրողություններ, մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն որևէ մեկն իրավասու չէր ստանալ։ Հիմա կարող ենք ասել, որ քննիչ հանձնաժողովը հնարավորություն է տալիս նման կարգի հարթակն օգտագործել քաղաքական որոշ իրողություններն արձանագրելու, որոնք տեսանելի չէին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, թե 3 ժամ տևած հանդիպմանը սպառել են այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էին։

«Կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ։ Այնպիսի հարցեր ենք քննարկել, որոնց նույնիսկ քննարկման ենթակա չեն»,-ասաց Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular