ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները մուտք են գործել Գազայի հատված

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, այդ թվում՝ վառելիքի տանկերները, սկսել են պաղեստինյան Գազայի հատված մտնել Ռաֆահ անցակետով։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia լրատվական պորտալը։

Նրա խոսքով՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո պաղեստինյան անկլավ սկսել են ներթափանցել տրանսպորտային միջոցներ՝ հատվածի բնակչությանը օգնելու համար, այդ թվում՝ վառելիքով մի քանի տանկեր։

Նշվում է նաև, որ շտապօգնության 17 մեքենա Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով մտել է Եգիպտոսի տարածք։ Նրանք Գազայից Ռաֆահ անցակետ են բերել 19 վիրավոր պաղեստինցիների և մի քանի ուղեկցող անձանց։

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ մարդասիրական զինադադարի ընթացքում օրական 200 մարդատար օգնության բեռնատարներ կմտնեն Գազայի հատված։ Բացի այդ, ըստ ՀԱՄԱՍ-ի, անկլավ կմտնեն «վառելիքով և գազով չորս բենզատարներ»։
Պաղեստինյան անկլավում հակամարտող կողմերի միջև քառօրյա զինադադարի մասին համաձայնագիրը սկսել է ուժի մեջ մտնել տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular