ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպшռնում. ՀՀ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են  ՀՀ ՊՆ-ից:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,- ասված է հաղորագրության մեջ:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ  հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:

КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular