ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Գերմանիան մտադիր են ստիպել Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների ներկայիս նպատակն է նրան «ռազմավարական առումով շահավետ բանակցային դիրքում» դնելը։ Այս դիրքից երկիրը պետք է բանակցի պուտինյան ռեժիմի հետ իր  «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» շուրջ։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով գերմանական կառավարական շրջանակների տեղեկատվությանը։

«Սպիտակ տունը և գրասենյակը համակարգում են այս հարցը», - հայտնել են գերմանական կառավարական շրջանակները:

Ընդ որում, ԱՄՆ-ի և Գերմանիայի քաղաքական առաջնորդները մտադիր չեն ուղղակիորեն համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բանակցությունների անհրաժեշտության մեջ։ Փոխարենը երկու երկրներն էլ, որպես Ուկրաինային զենքի խոշորագույն մատակարարներ, որոշել են այլ կերպ վարվել։

 

Գերմանիան և ԱՄՆ-ն ծրագրում են Կիևին մատակարարել հենց այն սպառազինությունը և այն քանակությամբ, որը թույլ կտա  ուկրաինական բանակին  պահել ներկայիս ճակատը, բայց հնարավորություն չի տա հետ գրավել Ռուսաստանի կողմից գրաված տարածքները։

«Զելենսկին ինքը  պետք է հասկանա, որ այսպես  չի կարող շարունակվել։ Նա պետք է իր կամքով դիմի իր ժողովրդին և բացատրի, որ բանակցություններն անհրաժեշտ են», - հայտարարել է Գերմանիայի կառավարությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular