ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովայում «Ռուսաստանի պատճառով» երկարաձգվել է արտակարգ դրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատերազմի պատճառով Մոլդովայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով։ Այս որոշումն ընդունել է խորհրդարանը նոյեմբերի 24-ին կայացած նիստում՝ կառավարության դիմումի համաձայն, հայտնում է «NewsMaker» կայքը։

Ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը նշել է, որ արտակարգ դրության երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի անվտանգության համար պահպանվող ռիսկերով։

«Ակնկալվում է, որ ցուրտ սեզոնի ընթացքում մեծ  հավանականությամբ ռուսական զինված ուժերը կուժեղացնեն հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այժմ նկատվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների թվի աճի միտում։ Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումները կարող են ազդել նաև Մոլդովա էլեկտրաէներգիայի մատակարարման վրա։ Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել էներգետիկ անվտանգության  ուղղակի ռիսկերը՝ կապված Ռուսաստանից բնական գազի մատակարարումների կրճատման հետ»,- ասվում է նախագծում։

Արտակարգ դրության երկարաձգման այլ պատճառների թվում կառավարությունը  նշել է նաև Ռուսաստանի մասնակցությունը Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու փորձերին։

Մինչդեռ ընդդիմությունը դեմ է արտահայտվել արտակարգ դրության երկարաձգմանը։ Ի նշան բողոքի՝ Կոմունիստների և սոցիալիստների դաշինքի խմբակցությունը լքել է խորհրդարանի նիստը։

Մոլդովայում արտակարգ դրությունը գործում է Ուկրաինայում ռազմական հակամարտության սկզբից։ Այն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular