ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ. Մոլդովայի որոշումն անպատասխան չի մնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոլդովայի միանալը ԵՄ-ի հակառուսաստանյան պատժամիջոցներին դիտարկում ենք որպես Մոլդովայի ղեկավարության հերթական թշնամական քայլը, որն ամբողջությամբ ինտեգրվել  է «կոլեկտիվ Արևմուտքի» հակառուսաստանյան արշավին։ Դրա նպատակը ռուս-մոլդավական հարաբերությունների լիակատար ոչնչացումն է, որոնք պաշտոնական Քիշնևի մեղքով արդեն շատ անմխիթար վիճակում են։ Այս մասին ասվում է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովի հայտարարության մեջ։

«Մոլդովայի ղեկավարության նման ապակառուցողական ուղղությունը հազիվ թե համապատասխանում է երկրի բնակիչների շահերին, որոնք ճնշող մեծամասնությամբ բարեկամորեն են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ և շահագրգռված են բազմակողմ երկկողմ համագործակցության պահպանմամբ և զարգացմամբ։

Մոլդովական կողմի որոշումն անպատասխան չի մնա։ Ձեռնարկված միջոցառումների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular