ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ. հայրենի՛ք եք կորցրել. Տավուշի թեմի առաջնորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատահե՛լ է, ժողովուրդ, պատահե՛լ է։ Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ, Հայրենի՛ք եք կորցրել։ Այս մասին իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այնպես է ձևացնում, թե իրեն ոչ մի բան էլ չի պատահել։

Պատահե՛լ է, ժողովուրդ, պատահե՛լ է։ Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ, Հայրենի՛ք եք կորցրել։ Եթե չգիտեք, ասում եմ ձեզ՝ Հայրենիք եք կորցրել։

 

Պատիվ եք կորցրել, արժանապատվություն եք կորցրել, Աստծու սերն եք կորցրել, Իր արդարությունն եք կորցրել, Իր ճշմարտությունն եք կորցրել և դեգերելու, թափառելու եք անխաղաղ, անիմաստ, ինչքան էլ, այսպես կոչված, «խաչմերուկներ» լինեն, ինչքան էլ «դարաշրջաններ» լինեն այդ խաղաղությունը չեք գտնելու, որովհետև արդար ու ճշմարիտ չեղաք Հայրենիքի հանդեպ, որն աստվածապարգև է՝ անկախ նրանից, թե առաջադեմ մարդիկ ինչ կասեն այսօր՝ 21-րդ դարում ի՞նչ աստվածապարգև Հայրենիք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular