ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան երաշխիքներին սպասելիս կամ ինչպես վերջնականապես կործանել երկիրը․ Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կարկառուն քպականներից մեկը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է. «Հայաստանն այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը: Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել: Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին: Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու»: Եվ, որպես դրանից բխող ուղիղ հետևություն, քպականն ասում է. «Խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արևմտյան երկրների երաշխավորությամբ»: Նախ՝ արձանագրենք, որ նաև Փաշինյանի կուսակիցն է հենց իր շեֆի ստեղծած «նոյեմբերի 9-ի» իրավիճակն ու հենց իր շեֆի ստորագրած կապիտուլ յացիան համարում ՍԽԱ՛Լ:

Երկրորդ՝ դա այն սխալներից է, որոնք ոչ մի դեպքում ու երբեք չպետք է ներել ու չի կարելի ներել, եթե, իհարկե, նպատակդ կործանվելը չէ: Երրորդ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ի՞նչ է, Ռուսաստանից բացի, որևէ այլ «միջազգային խաղացող» կամ «մի շարք արևմտյան երկրներ» ջանքե՞ր էին գործադրում դադարեցնելու մարտական գործողությունները մի իրավիճակում, երբ թշնամին արդեն գրավել էր Շուշին ու մտնում էր Ստեփանակերտ: Այսինքն, ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը մի քանի առաջարկություն ու այլընտրա՞նք ուներ նոյեմբերի 9-ին, որ ՔՊ-ն մի հատ էլ հենց Ռուսաստանի միջնորդությունը հիմա որակում է որպես «սխալ» և հայտարարում է, որ «այլևս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը»:

Ի դեպ, «դասերի» մասին: Ինչպես երևում է, ո՛չ Արմեն Խաչատրյանը, ո՛չ էլ, ընդհանրապես, քպականները, պատմությունից դասեր քաղել չեն սիրում կամ չեն ուզում: Լինի մեր իսկ 100 տարի առաջվա դասերը, հենց 2022-ի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունների դասերը (վերջինս՝ Արցախի շրջափակման, մեկուսացման, ապա՝ հայաթափման տեսքով), թե այլ երկրների ու գործիչների դասերը, որոնք փորձել են կտրուկ շրջադարձեր կատարել և կուրորեն ապավինել այլոց, մասնավորաբար արևմտյան պետությունների «երաշխիքներին»: Օրինակ՝ հիշո՞ւմ եք Յանուկովիչին, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ վերոնշյալի կոնտեքստում նրա «սեթևեթանքների» հենց հաջորդ օրը, և ո՞ւր էին թաքնվել նրա «ընկերները»: Այնպես որ, ամեն «գարանտիա» դեռ չի նշանակում, որ այդպես էլ լինելու է՝ ոչ երկրի համար, ո՛չ էլ, առավել ևս, անձերի համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular