ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասիսում բախվել են ոստիկանական 06-ն ու Opel-ը. 06-ը գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի հանրապետության փողոցում՝ Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են Opel և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Գրել  Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը 06-ն է եղել, քանի որ Opel-ը անցել է կանաչ լույսի տակով, իսկ 06-ը պետք է չմտներ ու վթարային իրավիճակ չստեղծեր, ու վթարի վայրի հարևանությամբ էլ կան տեսախցիկներ, և Մասիսի ոստիկանները, եթե ցանկություն ունենան, տեսախցիկները կստուգեն և կտեսնեն՝ իրականում ով է վթարի մեղավորը:

Մինչդեռ պարեկները, որ իրենց իրավասության մեջ չի մտնում պարզել մեղավոր ու անմեղ, արդեն դեպքի վայրում փորձում են «վթարը գցել Opel-ի վարորդի գրպանը»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 06-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի պահպանության հաշվեկշռում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular