ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաներով ավտոբուսը վթարի է ենթարկվել ու սահել ձորը․ զոհ ու վիրավորներ կան (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստնաի Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց-Բորովսկ մայրուղու վրա Renault Logan-ի վարորդը բախվել է ավտոբուսին, որում երեխաներ ու մեծահասակներ են եղել։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են շրջանային ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում Բորովսկի շրջանի Ուվարովսկոյե գյուղի մոտ։ Էքսկուրսիոն ավտոբուսը Կալուգա քաղաքից ուղեւորվելիս է եղել Բորովսկի շրջան։ Բախման հետեւանքով այն սահել է ձորը.

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով մահացել է Renault Logan-ի վարորդը։ Վիրավորվել են վեց անչափահասներ և նրանց ուղեկցող երեք մեծահասակներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular