ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է եղել․ ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 25-ին, ժամը 13:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/1 շենքի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի կիսանկուղային հարկում գտնվող բնակեցված տարածքում (70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել՝ 14:14-ին: Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular