ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հերթական քայլը Հայաստանի դեմ. հայկական «Իսկենդերը» կարող է չեզոքացվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելության եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հայտնի է դարձել տեղեկությունն առ այն, որ Անկարան Մոսկվայից հնարավոր է գնի С-400 ՀՕՊ համակարգեր:

Կրեմլն ի դեմս իր խոսնակ Դմիտրի Պեսկովի չի հերքել այդ տեղեկությունը եւ ավելին նշել է, որ ռուսական կողմը եւս դեմ չէ եւ բանակցությունները կշարունակվեն:

Իհարկե Մոսկվան կարող է նաեւ այս վաճառքը համարել «ոչ մի անձնական բան պարզապես բիզնես» կատեգորիայի ներքո, սակայն մի հարց կա, որը պետք է Երեւանին անհանգստացնի:

Օրինակ, ինչ երաշխիքներ է տրամադրում Մոսկվան, որ եթե Անկարան նման համակարգեր գնի, ապա ասենք ԼՂ հակամարտության սրացման կամ լայնածավալ պատերազմի դեպքում այդ համակարգերը չեն հայտնվի Ադրբեջանում եւ կիրառվի Հայաստանի դեմ:

Մյուս կողմից էլ, Հայաստանի «Իսկենդեր» համակարգ ունենալու փաստը հաշվի առնելով, որքանով է С-400 համակարգը հակակշռում «Իսկենդերին»:

Հայտնի է որ С-400-ը գերազանցում է ամերիկյան Patriot-ին, որն իր հերթին ստեղծվել է «Իսկանդեր-Մ»-ի դեմ: Սա հաշվի առնելիս, արդեն ստացվում է, որ այն դեմ է հենց «Իսկանդեր Մ»-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular