ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան «հացահատիկի միջանցքում» նավերը պաշտպանելու համար ռազմանավեր կստանա. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան պայմանավորվել է ռազմանավերի ստացման մասին՝ Սև ծովում «հացահատիկի միջանցքում» նավերը պաշտպանելու համար։ Այս մասին Շվեյցարիայի, Լատվիայի նախագահների և Լիտվայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։

Նրա խոսքով, Ուկրաինան տարվա ամենամեծ ձեռքբերումներից է համարում առանց Ռուսաստանի Դաշնության «հացահատիկային միջանցքի» ստեղծումը։

Կիևն այսուհետ աշխատում է նավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, նշել է Ուկրաինայի նախագահը։

«Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ և ուղեկցելու ենք նավերը ծովում՝ երաշխավորելու նրանց անվտանգությունը։ Մենք արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունենք նավեր ընդունելու վերաբերյալ։ Սա մոտ ապագայի հարց է»,- ասել է Զելենսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular