ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտարկեցի՞ն, գո՞հ են. Հայաստանը ուրախ ու երախտապարտ է ԵՄ առաքելության ընդլայման ցանկությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար Ժիլ Ռոստենի հետ։ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելությունը, որը գտնվում է հանրապետությունում։ Եվ նա ասել է, որ ողջունում է Հայաստանում առաքելության աշխատողների թիվն ավելացնելու նախկինում հնչեցրած ցանկությունը։

Առաքելությունը, ինչպես գիտենք, դիտորդական է։ Եվ քանի որ այն Հայաստանում է, ապա եվրոպացի փորձագետները հնարավորություն են ունեցել դիտարկել

ա) Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղի հանձնումը,

բ) ռազմական գործողություններ Ղարաբաղում, որոնց արդյունքում հայեր են զոհվել,

գ) հարյուր հազարավոր մարդկանց վերաբնակեցումը հանրապետություն, ովքեր այժմ ստիպված են ունեն իրենց կյանքը զրոյից կառուցել,

 դ) Հայաստանի ռազմականացումը, մասնավորապես ֆրանսիական զրահատեխնիկայի ստացումը ի դժգոհություն Բաքվի,

ե) Ադրբեջանի տարածքային պահանջները 8 բնակավայրերի նկատմամբ, որոնք գտնվում են անմիջապես Հայաստանի տարածքում։

Պարզապես զարմացնում է այն, թե ԵՄ առաքելության կոնկրետ ո՞ր «դիտարկումից» է այդքան գոհ Արմեն Գրիգորյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular