ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը պարզաբանել է, թե ինչու է Փաշինյանը խոսում Բաքվի ռազմական գործողություններ նախապատրաստվելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Absatz.media-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրում է իրավիճակը, որպեսզի ստիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համաձայնել ադրբեջանա-հայկական բանակցություններին արևմտյան հարթակում, կարծում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Նա այդպես է մեկնաբանել Երևանի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստվում է ռազմական գործողությունների։

«Փաշինյանը միտումնավոր սրում է իրավիճակը Երևանի և Բաքվի հարաբերությունների շուրջ: Ալիևին արևմտյան բանակցային հարթակներ քաշելու նրա բոլոր փորձերն անհաջող էին։ Բաքուն հրաժարվել է բանակցություններից Գրանադայում և Վաշինգտոնում։ Ադրբեջանն ավելի շատ հակված է երկխոսություն վարել մոսկովյան պայմանավորվածությունների ձևաչափով։ Երեւանը, ընդհակառակը, նախընտրում է քաղաքական հարաբերություններ զարգացնել ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ։ Երկու կողմերն էլ հայտարարում են բանակցելու պատրաստակամության մասին, սակայն մինչ այժմ չեն կարողանում պայմանավորվել բանակցային հարթակի շուրջ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքվի որոշ քայլերից տպավորություն է ստեղծվում, որ նա պատրաստվում է նոր ռազմական գործողությունների Հայաստանի դեմ։ Այս մասին նա ասել է Երեւանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման արարողությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular