ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք փորձում են Ռուսաստանին դուրս մղել Ղարաբաղից. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ Մոսկվան շարունակում է իր ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այս թվով երկրներ դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրքորոշում են որդեգրել»,- ասել է Պեսկովը։

«Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով, ինչ-որ բան պնդել, և՛ անհնար է, և՛ անտեղի, և այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չէ խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր, բացառությամբ Ռուսաստանի, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular