ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին, Հարկադիրի շենքի դիմաց բենզինը լցնելով վրան, փորձել է վերջ տալ կյանքին. ի՞նչ է հայտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 48-ամյա տղամարդն արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց բենզինը լցրել է իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել։ Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ սկսվել է իրարարանցում։ Հարկադիր կատարման ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կանխել են քաղաքացու ինքնահրկիզման գործողությունները։

Իսկ ինչն է դրդել 48-ամյա տղամարդուն գնալ ծառայության շենքի մոտ եւ նման քայլի դիմել։ Մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ ինքնասպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդու նախկին կինը վարկային պարտավորություններ ունի, ինչի հետեւանքով Դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայությունը քաղաքացու բնակարանը դրել է կալանքի տակ, ինչից դրդված նա փորձել է վերջ տալ կյանքին։ Իրավապահները դեպքով քննություն են իրականացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular