ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում, ինչն արդեն ստիպված բարձրաձայնում են առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս իր դատաքննությունից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, խոսել է իրեն և «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու մասին, նշել, որ ընդդիմադիր որոշ ուժեր ջուր են լցնում Հայաստանի գործող կառավարիչների ջրաղացին՝ թիրախավորելով իրեն և իր գլխավորած կուսակցությունը։ «Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի, ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև 90-ականների կեսերին նրանց ձայնակցել են մեր այսպես ասած տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, ընդդիմադիրները գիտակցում են, որ, իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելել, որ ամենակարևորը ոչ թե իրեն, կամ իր թիմակիցներին թիրախավորելն է, այլ, որ այսօր թիրախավորված է Հայաստանը, Հայաստան պետությունն ու պետականությունը։

Իհարկե Սերժ Սարգսյանը կոնկրետ անուններ չի հնչեցնում, չի նշում, թե ովքեր են թիրախավորել «Հանրապետական» կուսակցությանը, առավել ևս դժվար է համարել, թե նա նկատի ունի գործող իշխանության բուծած փսևդոընդդիմադիրներին, կամ իշխանության հետ ասոցացվող այլ ուժերի։ Ըստ ամենայնի՝ խոսքը հենց արմատական կամ խորհրդարանում ներկայացված այլ խմբակցության մասին է, որտեղ երկու հիմնական ընդդիմադիր միավորումների միջև առկա խնդիրների մասին մենք բազմիցս արձանագրել ենք։

Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խնդիրներ կան «Հայաստան» դաշինքի հետ, որտեղից պարբերաբար քննադատություններ են հնչեցվում ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած վարչախմբի, այլ հենց ընդդիմադիր գործընկերների հասցեին։ Հանուն արդարության նշենք, որ «Հանրապետականը» կամ «Պատիվ ունեմը» ամենևին հետ չեն մնում այս առումով։ Իհարկե, ընդդիմության մեջ պառակտվածություն գցելը հենց առաջին հերթին բխում է Նիկոլ Փաշինայնի շահերից, նրան պաշտոնանկ անելու միակ հնարավոր տարբերակն ընդդիմության տարաձայնությունները մի կողմ դնելն է և համախմբված գործելը, հակառակ պարագայում Փաշինյանին կհաջողվի դեռ տևական ժամանակաշրջան մնալ իշխանության ղեկին։

Սոնա Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular