ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն այսօր հայտնել էր, որ բացահայտվել են նախադպրոցական հաստատություններում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադառնալով թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսինքն՝ մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։

Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։
Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular