ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. Խամոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Լեւոն Քոչարյանի եւ Աննա Գրիգորյանի հետ միասին այսօր այցելել ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ինչպես նաեւ Նարեկ Մալյանին, ում նկատմամբ կիրառված տեսակցության արգելանքն ընդամենը օրերս է վերացել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը․

«Եւ Խաչատուրովը, եւ Մալյանը, եւ Ասլանյանը կալանավայրում են հայտնվել իշխանությունների քաղաքական պատվերի արդյունքում, ու թեպետ այս պահին զրկված են ազատությունից, միեւնույն է անկոտրում են ու վճռական։

Մենք շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում»,- գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular