Շուշիում ադրբեջանցիները ևս մեկ հայկական գերեզմանատուն են ոչնչացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուշիում ադրբեջանցիները հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ևս մեկ հայկական գերեզմանատուն են ոչնչացրել։ Ահազանգում է Caucasus Heritage Watch-ը։
«Ըստ երևույթին՝ բուլդոզերները աղբի կույտեր են թափել հին Ղազանչեցոց գերեզմանատան (տաճարից հարավ-արևելք) վերևում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արձանագրության մեջ ասվում է․ «1990-ական թվականներին պահպանվել է հայկական 45 տապանաքար։ Դրանցից մեկը նվիրված է դարբին Ստեփանին, որը մահացել է 1758 թվականին։ Նա մեկն էր այն բազմաթիվ գաղթական հայերից, որոնց անունը հիշատակվեց քաղաքի հայտնի տաճարին։ Ստեփանի ոչնչացված տապանաքարը հիշեցնում է վերջերս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ փաստերը»։
Caucasus Heritage Watch-ի զեկույցում փաստագրված է նաև հայկական միջնադարյան վանքի ավերումը․
«Սա 6-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից, Վազգենաշենի մոտ գտնվող գերեզմանատան վնասումից և Շուշիի գերեզմանատան վնասումներից հետո»։