ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեման արդեն քանի տարի սկանդալների կիզակետում է: Նախ՝ համանման ծրագիր էին ներկայացրել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» և Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունները: Հայաստանի կառավարության ընտրությունը կանգնել էր «Ռիդ» ընկերության վրա, ինչն առաջացրել էր «Արագեյթ ինվեսթմենթսի», ինչպես նաև ֆրանսիական երկու ընկերությունների տարակուսանքը, որոնց հետ Սարկիսովի կազմակերպությունը ցանկանում էր ծրագիրն իրականացնել: Սակայն հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են «սառեցնել» ծրագիրը, որը պետք է կյանքի կոչեր «Ռիդ» ընկերությունը, և բանակցություններ սկսել եվրոպացի գործընկերների հետ:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնական պատճառն այն է, որ «Ռիդը» ռուսական կապիտալով ընկերություն է, և որպեսզի, այսպես ասած, «անցավ գլուխները ցավի տակ չդնեն», կառավարությունում որոշել են ձեռնպահ մնալ Ռուբեն Գրիգորյանի առաջարկից՝ նախընտրությունը տալով արևմտյան կազմակերպությանը: Ի դեպ, հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում կառավարությունն իր սեպտեմբերի 14-ի նիստում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր կայացրել:

Բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Նշենք, որ համանման «պատմություններ»՝ Ռուբեն Գրիգորյանի հետ կապված, էլի կան: Մասնավորաբար, Կոնդի ծրագրի «ոդիսականին» կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular