ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը ծրագրում է այցելել Մերձավոր Արեւելք. CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրում է այս շաբաթ այցելել Մերձավոր Արեւելք՝ Գազայի հատվածին հումանիտար օգնության ցուցաբերման եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատման հարցերը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։

«Բրյուսելից հետո պետքարտուղար Բլինքենը այս շաբաթ կմեկնի Իսրայել, Հորդանան գետի Արեւմտյան ափ եւ Դուբայ»,- ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Բլինքենն այդ հանդիպումներում կքննարկի անկլավի հումանիտար օգնության ցուցաբերման, բոլոր պատանդների ազատ արձակման եւ «Գազայում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավման» հնարավորությունները։ Բլինքենը կքննարկի նաեւ «Գազայի ապագան եւ անկախ պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտությունը», ավելացրել է պաշտոնյան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular