ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վատ եղանակը շարունակում է փորձությունների ենթարկել Սոչին։ Դարի փոթորկից հետո նախօրեի գիշերը ուժեղ կարկուտ է տեղացել։ Բնակիչները տեսանյութեր եւ լուսանկարներ են տեղադրել քաղաքի տարբեր շրջաններից։ Քաղաքի ճանապարհները եւ բակերը սպիտակ են, տեղեկացրել է «Живая Кубань»-ը։

Ականատեսները տեղեկացրել են, որ գիշերը ջերմաստիճանը մոտեցել է 0-ին, ճանապարհները սառցապատվել են։

Կրասնոդարի երկրամասում արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ հետեւանքների վերացման հանձնաժողովի նիստում հաշվարկել են տարերքի պատճառած վնասը։

Տեղեկացվել է, որ գրանցվել է ավելի քան 250 ծառերի ընկնելու, 5 տանիքների փլուզման մասին Գելենջիկում, Կրասնոդարում եւ Տեմրյուկի շրջանում։

Գորյաչի Կլյուչում եւ Սլավյանսկի շրջանում հեղեղվել են 196 տնամերձ տարածքներ։ Ջուրը թափանցել է 175 մասնավոր տներ, երեք բազմաբնակարան տներում այն լցվել է նկուղային հարկեր։

«Հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավվել են 328 մարդ,  տեխնիկայի 108 միավոր»,- տեղեկացրել է  Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ը։

Իշխանությունները խոստանում են, որ երեք օրում ջուրը տուժած տներից դուրս կմղվի, տուժածները փոխհատուցում կստանան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular