ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սալոնիկում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 25-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոս Արթուր Օհանյանը։ Հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Նոյեմբերի 26-ին՝ կիրակի օրը տեղի է ունեցել Սուրբ պատարագ, այնուհետև հոգեհանգստի արարողություն՝ եկեղեցու ննջեցյալ բարերարների և մեր հայրենակիցների համար։

Միջոցառմանը ներկա էին Հունահայ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գեղամ արք. Խաչերեանը, Կոմոտինիի հոգևոր հովիվ Գերպ. Տ. Հովհաննէս Ծ. Վրդ. Սաղտըճեանը, Սալոնիկի շրջանի հոգևոր հովիվ Եղիա աբեղա Մալխասյանը, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը, Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին Սալոնիկի հայկական վարժարանի «Կիլիկիա» խումբը հանդես է եկել հայակական ժողովրդական պարերով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular