ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՃՏՊ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 28-ին, ժամը 22։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Թ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular