Փաշինյանին կարելի էր, մյուսները՝ ոչ. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ժամանակին ամեն առիթով երթ ու հանրահավաք, օրեր շարունակ Օպերայի բակում «1+1+1» ակցիա անող, 2018-ին ողջ հանրապետությունը փողոցներ փակելով կաթվածահար արած եւ հանրային դժգոհություններ գեներացնելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երեւանում խաղաղ ակցիաներ անի:Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի տասնյակ երիտասարդներին եւ հարմար պահ որսալով` բերման ենթարկում ոստիկանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում