Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, նոյեմբերի 30-ի հերթական հանդիպումն անցկացնելու են հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ Այսպես, «հյուրընկալը» լինելու է հայկական կողմը, հանդիպումն անց է կացվելու վրանում, ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։