ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չպետք է թերագնահատենք Ռուսաստանին. Մոսկվան ձմռանն ընդառաջ հրթիռների մեծ պաշար է կուտակել. Ստոլտենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը ձմռանն ընդառաջ հրթիռների մեծ պաշար է կուտակել։ Նա ասել է, որ Ռուսաստանը նոր փորձեր է անում հարվածելու Ուկրաինայի էլեկտրացանցերին և էներգետիկ ենթակառուցվածքին՝ «փորձելով Ուկրաինան թողնել մթության և ցրտի մեջ», գրում է aljazeera.com-ը:

«Ռուսաստանն այժմ ավելի թույլ է ռազմական, քաղաքական և տնտեսական առումներով, բայց միևնույն ժամանակ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին», - ասել է նա ՆԱՏՕ-ի անդամ երկների ԱԳ նախարարներին Բրյուսելում:

«Կարևոր է, որ Ուկրաինայի հետ մեր համերաշխությունը դրսևորվի ոչ միայն խոսքով, այլև գործով։ Սրանք կոնկրետ գործողություններ են, մենք դրանց ավելի շատ կարիք ունենք, և մեզ անհրաժեշտ է կայուն և ուժեղացված աջակցություն», - հավելել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular