ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր ԱԲ-ի միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Թոփչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ,

Երկու օր է ես հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր:

Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։

Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։

Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:

Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբեր հանցագործներին։ խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ ես հասկացա, որ ցավոք այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:

Թույլ տվեք հույս հայտնել, որ այս կիբեր հարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular