ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածիններ են մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի Սակյանի շրջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածին եռյակից երկուսը մահացել են ծնվելուց վեց ժամ հետո, իսկ երրորդ երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է haqqin.az–ը:

Նախօրեին գիշերը Սալյանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում 21-ամյա Միրզաբիտա Աբդուլաեւան եռյակ է լույս աշխարհ բերել: Սակայն ծննդաբերությունից վեց ժամ հետո հիվանդանոցում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, ինչի հետեւանքով եռյակից երկուսը, որոնք կուվեզի մեջ էին, մահացել են թթվածնային անբավարարությունից, երրորդ երեխայի վիճակն էլ ծանր է:

Միեւնույն ժամանակ, Report-ը հայտնում է, որ Սալյանի հիվանդանոցում կա էլեկտրագեներատոր, որը սակայն անսարքություն ուներ եւ չէր աշխատում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular