ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայի աչքը հիմա էլ հայկական բանակի վրա է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստան փափուկ ուժի միջոցով բրիտանական «ներխուժումը» նոր դրսևորումներ է ստանում։ Մեր տեղեկություններով՝ բրիտանական հատուկ ծառայությունները ցանկանում են նաև ներկայացված լինել հայկական բանակում և վերահսկողություն իրականացնել։

Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Նա բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Հատկապես արևմտյան գործընկերների հետ ՊՆ հարաբերությունները ձևակերպում և առաջ է մղում հենց այս վարչությունը, որն առանձնապես լուրջ կապեր ունի նաև ՆԱՏՕ-ի երկրների և ռազմական գերատեսչությունների հետ։

Լոնդոնում նաև ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թվականի ծրագիրը։ Եվ բրիտանական կողմը, ըստ մի շարք աղբյուրների ցանկանում է առանձնակի վերահսկողություն ունենալ հայկական զինված ուժերի նկատմամբ, դա արևմուտքին թույլ կտա ոչ միայն իր ձեռքը պահել ուսի վրա, այլև թույլ տալ Հայաստանի զինված ուժերի մարտունակության բարձրացումը։ Այս համատեքստում չափազանց ուշագրավ են նաև Եվրամիության երեկ ընդունած հայտարարությունը, որ չեն բացառում Հայաստանին ոչ մահաբեր զենքի կամ ավելի ճիշտ պաշտպանողական զենքի առաքումները։ Դրա համար օգտագործելու են եվրոպական խաղաղության շրջանակը, այդ նախաձեռնությամբ միայն այս տարվա ընթացքում Մոլդովան մի քանի միլիոն դոլարի աջակցություն է ստացել ականազերծման և լոգիստիկայի հարցերով։

Աշոտ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular