ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական համարներով մեքենաները մինչև դեկտեմբերի 30-ը պետք է մաքսազերծվեն

ՎԻԴԵՈ

Կառավարության նիստում այսօր ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց վրացական պետհամարանիշներով Հայաստան մտած և այստեղ ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող մեքենաները մինչև հունվարի 1-ը պարտադիր մաքսազերծելու մասին նախագիծը:

Ըստ Սմբատյանի` Հայաստանում առկա է մոտ 9000 այդպիսի մեքենա, որոնք մաքսատուրք, գույքահարկ և այլ վճարներ չեն մուծում ՀՀ պետական բյուջե, ուստի այս նախագծով այսուհետ պետք է երրորդ երկրից ներմուծված մեքենաները պարտադիր մաքսազերծվեն:

Ու քանի որ Հայաստանում այդպիսի հազարավոր մեքենաներ կան, կառավարությունը այս նախագծով նրանց համար կսուբսիդավորի մաքսազերծման արժեքը: Մասնավորապես, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց վրացական պետհամարանիշներով մեքենաները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը կմաքսազերծեն, պետությունը կսուբսիդավորի մաքսազերծման արժեքի մեծ մասը: Մասնավորապես, մինչև հինգ տարեկան մեքենաների դեպքում քաղաքացին կվճարի վճարման ենթակա գումարի 40 տոկոսը, այսինքն պետությունը կփոխհատուցի 60 տոկոսը, իսկ հինգ տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մասով փոխհատուցման չափը կկազմի 70 տոկոս, այսինքն քաղաքացին կվճարի մաքսազերծման և ԱԱՀ արժեքի ընդամենը 30 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ինքը սկզբում ուրախանում էր տեսնելով Հայաստանի փողոցներում այդքան մեծ քանակությամբ վրացական համարներով մեքենաներ, քանի որ կարծել է, թե Վրաստանից Հայաստան այցելողների թիվը մեծացել է, հետո, երբ վիճակագրությունն ուսումնասիրել է, հասկացել է, որ իրականությունը լրիվ այլ է: Նա նաև վրդովվեց այս իրավիճակից ասելով, որ սա իրենց բացթողումն է, որ ՊԵԿ-ը ի սկզբանե չի կարողացել այնպես անել, որ այսպիսի իրավիճակ չառաջանա և այսքան մեծ քանակությամբ վրացական պետհամարանիշներով մեքենաներ Հայաստանում չլինեին: 

«Սա մեր վարչարարության պրոբլեմներն է ի ցույց դնում, որովհետև սա նշանակում է, որ մենք հենց պրոբլեմը ծագելու սկզբնական շրջանում պետք է էդ ազդակները ստանայինք մաքսային  ծառայությունից։ Եթե չենք ստացել էդ ազդակները, դա շատ վատ է, որ էսպիսի պրոցես կա։ Եվ թույլ ենք տվել, որ ծավալները էնքան մեծանան, որ հասնի ընդհուպ 9 հազար մեքենայի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular