Սերժ Սարգսյանը մեկնել է Մալթա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 29-ին, աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին եւ գագաթնաժողովին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: