Իրանը հաստատել է Ռուսաստանից կործանիչներ և ուղղաթիռներ գնելու ծրագրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը հաստատել է Ռուսաստանից Մի-28, Սու-35 և Յակ-130 գնելու ծրագրերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարհին, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ ավարտվել են Իրանին Սու-35 կործանիչների, Մի-28 գրոհային ուղղաթիռների և ռուսական արտադրության Յակ-130 ուսումնական ինքնաթիռների մատակարարման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները։
Ինչպես նշել է Ֆարհին, այդ ինքնաթիռներն ու ուղղաթիռներն անպայման կլինեն Իրանի տրամադրության տակ, և ներկայումս համապատասխան գործընթացներ են ընթանում։
Գեներալի խոսքով՝ Իրանն ունի ռազմական ուղղաթիռների ամենահզոր պարկը տարածաշրջանում, մինչդեռ Թեհրանը վերջին տասնամյակների ընթացքում ոչ մի նոր կործանիչ չի գնել, բացառությամբ մի քանի ռուսական ՄիԳ-29-երի, որոնք նա գնել է դեռևս 1990-ականներին։