ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեկ կրակոցով երկու նապաստակ է խփում». ռազմական փորձագետը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը բոյկոտել ՀԱՊԿ գագաթնաժողովը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Absatz.media-ն գրում է, որ Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին ներկա էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սակայն կազմակերպության ոչ բոլոր անդամներն էին որոշել իրենց ներկայությամբ հարգել այդ հանդիպումը։ Հայաստանը ներկայացված էր միայն դրոշով: Մինսկ այցի փոխարեն Երևանում երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հավաքել էր ԵՄ երկրների դեսպաններին քննարկելու «տարածաշրջանային անվտանգությունը»։

Ռազմական փորձագետ և քաղաքագետ Անդրեյ Կոշկինը absatz.media-ի հետ զրույցում նշել է, որ Երևանի կախվածությունն ԱՄՆ-ից այժմ ավելի ու ավելի նկատելի է դառնում: «Վաշինգտոնը ոչ միայն քարոզչության տեսքով տեղեկատվական հարձակում է իրականացնում լրատվամիջոցներում, այլ նաև փորձում է մշակել իշխանության ողջ ուղղահայացը։ Առանձին քաղաքական գործիչների հետ է կապեր հաստատվում, ամրապնդում է տնտեսական համագործակցությունը»,- ասել է նա։

Ռուսաստանից Հայաստանի հեռանալու գործընթացի միջանկյալ հանգրվաններից մեկն էլ ՀԱՊԿ-ի հետ կապերի խզումն է: ԱՄՆ-ն արդեն հասել է դրան, ինչի վառ ապացույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն էր մասնակցել Մինսկում կայացած գագաթնաժողովին։ «Փաշինյանն նախընտրում է մեղադրել Ռուսաստանին և ՀԱՊԿ մեխանիզմների անկատարությանն Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի կորուստների համար։ Իմ կարծիքով, դա ընդամենը հարմար հնարք է իր քաղաքական անկարողությունն ուրիշի վրա գցելու համար։ Նման հռետորաբանությամբ Փաշինյանը մեկ կրակոցով երկու նապաստակ է խփում. իր վրայից գցում է պատասխանատվությունը կատարվածի համար և միարժամանակ մեղադրում Ռուսաստանին, որպեսզի հետո հեշտությամբ դուրս գա ՀԱՊԿ-ից»,- կարծիք է  հայտնել Կոշկինը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախկինում մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ անգործության մեջ։ Նա «անարդյունավետ» էր անվանել անվտանգության այն համակարգերը, որոնց պատկանում է Երևանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular