Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեք տարի առաջ, երբ 44-օրյա պատերազմն էր ավարտվել, տրամադրությունները վատ էին, բայց երեք տարի անց կարող ենք հետ նայել եւ տեսնել, որ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի դիմադրողականությունը էապես ավելի մեծացել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Տնտեսական առումով պետք է ասեմ, որ կրկնապատկվել է Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարվա ընթացքում, եթե դոլարով վերցնենք:
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ թե ընկերների, որը ինչպես պրոֆեսոր Թալեբն ասաց, չկան»,-ասաց նախարարը: