ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օդային տագնապը  տարածվել է Ուկրաինայի Կիևի, Սումիի, Չեռնիգովի և Պոլտավայի շրջանների վրա։ Այս մասին են վկայում հանրային նախազգուշացման ազգային ռեսուրսի տվյալները։

Համաձայն առցանց ռեսուրսի տեղեկատվության՝ սկզբում ահազանգի ազդանշաններ են հնչել Պոլտավայի և Չեռնիգովի մարզերում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:10-ին, որից հետո ահազանգ է հայտարարվել Ուկրաինայի Սումիի մարզում։ Կիևի մարզում օդային հարձակման նախազգուշացումը հայտարարվել է ավելի ուշ՝ ժամը 07:15-ին։

Նախօրեին ուկրաինական «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը հայտնել էր, որ գիշերը Ուկրաինայի հարավային շրջանում վնասվել է համակցված ջերմաէլեկտրակայան (ՋԷԿ) և ավերածություններ կան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular